
Խորթ մոր կողմից բռնության ենթարկված երեխան մահացել է
Մարտի 16-ին «Արաբկիր» բժշկական համալիր ընդունված 1 տարեկան 2 ամսական երեխան մահացել է։
Ավելի վաղ ԲԿ-ից տեղեկացրել էին, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է։
Հիշեցնենք, որ երեխան «Արաբկիր» ԲԿ էր տեղափոխվել «կլինիկական մահ» ախտորոշմամբ, բժիշկները կարողացել էին վերականգնել երեխայի սրտի աշխատանքը։
Դատախազությունից ABC Media-ին տեղեկացրել են, որ երեխային ծեծելու դեպքի առթիվ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել նրա հոր երկրորդ կնոջ նկատմամբ։ Վերջինս կալանավորված է։
Իսրայելն ու ԱՄՆ-ը հարձակվել են Նաթանզի ուրանի հարստացման համալիրի վրա, արտահոսք չի եղել, հայտնում է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը։


