ABCMEDIA
Հաստատվեց ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նիստերի անցկացման աշխատակարգը

Հաստատվեց ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նիստերի անցկացման աշխատակարգը

ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական
սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի
և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի
և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։

Փոխվարչապետ
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ այս փաստաթղթով կարգավորում են կազմակերպչական հարցեր, իսկ
հաջորդ փուլում պետք է մշակեն մեկ այլ կանոնակարգ, որով պետք է նկարագրեն մեթոդաբանությունը։
«Սահմանումներ պետք է տանք, թե ինչ ենք հասկանում քարտեզ սահմանման տակ և ինչ ենք հասկանում
իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի անվան տակ»,- նշեց Գրիգորյանը և հավելեց՝
սա գերկարևոր է։ Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Սահմանազատման գործընթացն առաջին
անգամ դրվում է ինստիտուտցիոնալ հենքի վրա, սա շատ կարևոր է»։