ABCMEDIA
ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի դերը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Պետդեպ

ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի դերը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Պետդեպ

Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Հայաստանի
և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում․ հայտարարել է
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը, ինչպես Անկարան, աջակցում է Երևանի և
Բաքվի միջև ուղիղ բանակցություններին՝ հանուն խաղաղության հաստատման։

Միլլերի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարարի
վերջին բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև այս հարցը։