19 Նոյ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրներից մեկը Տարոն Աճեմօղլուն է

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրներից մեկը Տարոն Աճեմօղլուն է

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը, որը պաշտոնապես կոչվում է Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակ, շնորհվել է ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնին և Չիկագոյի համալսարանից Ջեյմս Ա. Ռոբինսոնին՝ «ինստիտուտների ձևավորման և բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունների համար»․ այս մասին տեղեկանում ենք  Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունից։

Նշվում է, որ տնտեսագետներն օգնել են հասկանալ տարբեր ազգերի միջև բարգավաճման տարբերությունները և ցույց են տվել հասարակական ինստիտուտների կարևորությունը երկրի բարգավաճման համար:

«Օրենքի գերակայություն վատ փորձ ունեցող հասարակությունները և բնակչությանը շահագործող ինստիտուտները չեն հանգեցնում աճի կամ փոփոխության դեպի լավը: Դափնեկիրների հետազոտությունն օգնում է մեզ հասկանալ, թե ինչու», – գրված է հաղորդագրության մեջ։