20 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զախարովան խորհուրդ է տվել արցախցիներին «օգտվել Բաքվի ընձեռած հնարավորությունից» և վերադառնալ իրենց տներ

Զախարովան խորհուրդ է տվել արցախցիներին «օգտվել Բաքվի ընձեռած հնարավորությունից» և վերադառնալ իրենց տներ

Պատասխանելով Ստեփանակերտում Բաքվի կողմից շենքերի մասսայական ոչնչացմանը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ խոսքն Ադրբեջանի տարածքի մասին է, այնտեղ գործում են այդ երկրի օրենքները։ Եթե խոսքը մշակութային օբյեկտների ոչնչացման մասին է, ապա կան այդ հարցով զբաղվող միջազգային կազմակերպությունները, որտեղ էլ պետք է լուծել առաջացած հարցերը։

«Մենք իրապես կարեկցում ենք այն մարդկանց ճակատագրին, ովքեր լքել են իրենց տները, ովքեր ծնվել են այնտեղ, ունեն այնտեղ թաղված հարազատներ։ Մենք մեկ անգամ չէ, որ շեշտել ենք Բաքվի կառուցողական քայլերը, որոնք ուղղված են եղել իրենց հարազատ վայրերը լքած մարդկանց իրենց տները վերադառնալու հնարավորություն տալուն։ Այդ հարցը բարձրացնում ենք նաև ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումների ժամանակ։ Վերադառնալու հնարավորություն ընձեռնվել է։։ Ես չեմ ցանկանում մեկնաբանել ՀՀ իշխանությունների քայլերը։ Եթե մարդիկ ցանկանում են վերադառնալ իրենց տները, ապա պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Ինչ-որ բան արվե՞լ է ՀՀ իշխանությունների կողմից , որպեսզի այդ մարդիկ վերադառնան իրենց տները»։