13 Օգս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

Հունաստանի հյուսիսում գտնվող Խալկիդիկի թերակղզու բնակավայրերից զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին տարհանում են ցամաքով և ծովով՝ ուժեղ քամուց տարածվող անտառային հրդեհի պատճառով․ գրում  է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը⁠, հրդեհը հասել է առողջարանային բնակավայրերի մոտ գտնվող անտառներին և տներին։

«Սիվիրի ծովափնյա բնակավայրում մարդկանց տարհանելու համար ներգրավվել են Հունաստանի առափնյա պահպանության, հրշեջ ծառայության և մասնավոր նավեր։ Կրակի դեմ պայքարում է ավելի քան 140 հրշեջ։ Գործողություններին մասնակցում են նաև ինը ինքնաթիռ և յոթ ուղղաթիռ։

Մեկ հրշեջ վիրավորվել է, իսկ Սիվիրիի և Կասանդրիայի միջև ճանապարհային երթևեկությունը դադարեցվել է»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026