Պաշտոնանկությունների շքերթ` կիրակի երեկոյան. ովքե՞ր են զրկվել պաշտոններից
Մամուլում լուրեր են շրջանառվում 3 նախարարի, 3 կոմիտեի նախագահի և 1 պատգամավորի հրաժարական ներկայացնելու մասին։
Ըստ տարածվող տեղեկության՝ հրաժարական են ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Armlur-ի տեղեկություններով՝ հրաժարակ է տալիս նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
Նշվում է՝ հրաժարականի դիմում են ներկայացրել նաև
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
ABCmedia-ին հաջողվեց կապ հաստատել ՔԿ նախագահի մամուլի խոսնակի հետ։ Գոռ Աբրահամյանն ասաց, որ տեղեկություն չունի։
Գնել Սանոսյանի օգնական Տարոն Ղազարյանը ևս նախարարի հրաժարականից անտեղյակ էր։
«Մամուլից եմ տեղեկացել հրաժարականի մասին, անրամասներ չգիտեմ»,- ասաց Ղազարյանը։
Լուրեր տարածվեց նաև այն մասին, թե ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն է մանդատը վայր դնում։ Վերջինս հերքել է լուրը 24News-ի հետ զրույցում։