Մակրոնը ակնարկով քննադատել է Թրամփին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, առանց անունը տալու, քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին. հայտնում է Politico թերթը։
Մասնավորապես, G20-ի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ Ֆրանսիայի ղեկավարը բարձրացրել է միջազգային համաձայնագրերի փխրունության և նոր առևտրային պատերազմների ռիսկի հարցը, որոնք ուղեկցել են Թրամփի առաջին վարչակազմին։ Մակրոնն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել 2016 թվականի Փարիզի կլիմայի համաձայնագրին, որից 45-րդ նախագահի օրոք դուրս է եկել ԱՄՆ-ը։
«Մենք առաջընթաց ենք գրանցել կլիմայի փարիզյան համաձայնագրից հետո։ Բայց այս ամենը փխրուն է և ցանկացած պահի կարող է կասկածի տակ դրվել [երկրների] կողմից, որոնք չեն կատարում պայմանները կամ դուրս չեն գալիս դրանից: Հզորների կողմից իրականացվող սակագնային քաղաքականության միջոցով միջազգային կարգի ցանկացած ոչնչացում կխրախուսի մյուսներին անել նույնը»,- ասել է Մակրոնը։