Թիրախը, իհարկե, Դամասկոսն է․ Էրդողանը սիրիացի զինյալներին կոչ է արել գրավել մայրաքաղաքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ վերջին շրջանում վերսկսվել են ռազմական գործողությունները, հայտարարել է, որ ընդդիմության ուժերը շարունակում են իրենց առաջխաղացումը և նրանց թիրախը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսն է․ գրում է Hurriyet պարբերականը։
Էրդողանը նաև հայտնել է, որ կապ է հաստատել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ քննարկելու Սիրիայի ապագան․
«Ընդդիմության այս երթը շարունակվում է։ Իդլիբը, Համան, Հոմսը և, իհարկե, թիրախը Դամասկոսն է։ Մենք դիմեցինք Ասադին և ասացինք՝ եկեք միասին որոշենք Սիրիայի ապագան: Ցավոք, մենք չկարողացանք այդ հարցի շուրջ դրական հայտարարի գալ», – նշել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև հայտարարել է՝ իր վերահսկողության տակ գտնվող զինյալներին կոչ է արել շարունակել Արաբական Հանրապետության բռնազավթումը։