21 Դեկ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անկարայում սկսվել է Բլինքեն-Ֆիդան հանդիպում

Անկարայում սկսվել է Բլինքեն-Ֆիդան հանդիպում

Անկարայում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:  Հանդիպմանը քննարկվելու է Սիրիայում տիրող իրավիճակը, նշում են թուրքական լրատվամիջոցները։

Նախօրեին Բլինկենն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ քննարկելու Սիրիայում վերջին զարգացումները։ Բլինքենը քննարկել է ԱՄՆ-Թուրքիա ամուր տարածաշրջանային համագործակցությունը և ընդհանուր շահը՝ աջակցելու Սիրիայում դեպի հաշվետու և ներառական կառավարություն քաղաքական անցմանը:

Նա վերահաստատել է Սիրիայում բոլոր դերակատարների՝ մարդու իրավունքները հարգելու, միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման և խաղաղ բնակիչներին, ներառյալ փոքրամասնությունների խմբերի անդամներին պաշտպանելու համար հնարավոր բոլոր քայլերի կարևորությունը:

Պետքարտուղար Բլինքենը նշել է բոլոր կարիքավորներին մարդասիրական օգնության հոսքը դյուրացնելու կարևորությունը և ընդգծել, որ տեղահանված սիրիացիները կշարունակեն պաշտպանության կարիք ունենալ: