Ալիևը բացահայտել է՝ որոնք են խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը․ Ալիևը հայտարարությունները՝ կետերով
Մեծ առաջընթաց ենք գրանցել այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ի շուրջ։ Կազանում Հայաստանի վարչապետի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ այն, ինչ ես լսեցի և զգացի, այն էր, որ այս երկու հոդվածները համաձայնեցված չեն, սակայն կարող են ընդունվել նաև Հայաստանի կողմից, նկատի ունեմ մեր պայմանները:
Չհամաձայնեցված կետերն են՝ միմյանց նկատմամբ միջազգային հայցերից զերծ մնալն ու այլ երկրների ներկայացուցիչների սահմանին չտեղակայելը։
Հայաստանը պետք է հասկանա, որ ոչ ոք «տեղում» չի օգնի Ադրբեջանի դեմ սադրանքի դեպքում՝ չնայած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությանը։ Ինչպե՞ս է Մակրոնն օգնել նրանց 2020-ին կամ 2023-ին։ Աջակցել է: Ձեռքն է բռնել, հավանաբար, չգիտեմ, կամ գուցե՝ այլ տեղ: Վերջ։ Ինչի՞ է նա ընդունակ։
Հայաստանի զենքի հետևում կանգնած են Ֆրանսիան, Հնդկաստանը և Միացյալ Նահանգները։ Զենքերը, որոնք Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական, մահաբեր զենքեր են, որոնք գործնական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար։
ԼեռնայինՂարաբաղում, ըստվերջինտվյալների, շուրջ 20 հայկա։Նրանք շարունակումենսոցիալականօգնությունստանալԱդրբեջանից, սոցիալականապահովությաննախարարությունից։