22 Հուն
2025
-1.9° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում

Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին․ գրում է Ermenihaber-ը։ Հանդիպմանը կողմերը  քննարկել են Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները և որոշել համատեղ գործել Սիրիայի հարցում։

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում կողմերը նշել են. «Սիրայում այժմ նոր ժամանակաշրջան է և որպես Սիրիայի երկու կարևոր հարևան համակարծիք ենք միասին գործելու հարցում»։

Էրդողանը նշել է, որ Սիրիայի կայունությունը չափազանց կարևոր է տարածաշրջանի կայունության համար և Սիրիայի վերակառուցումը երկու երկրների համար առաջնային խնդիր է։