05 Հուն
2025
2.2° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար։ Այս մասին ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը հայտարարել են ԱՄՆ Պետքարտուղարությունից։

«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որտեղ երկու կողմերը կարող են պայմանավորվել, թե որտեղ կարող են առաջընթաց գրանցել»,- ասված էր պատասխանի մեջ։