Հայ-թուրքական հարաբերություններում շոշափելի արդյունքներ չկան. ԱԳ նախարար
Հայ-թուրքական հարաբերություններում լուրջ, շոշափելի արդյունքներ դեռ չկան։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
«Ընթանում է ինտենսիվ, արդյունքների վրա հիմնված երկխոսություն, բայց, ցավոք, դեռ չկան լուրջ, շոշափելի արդյունքներ»,– ասել է նա։
Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր գաղափարներ, դրանցից մեկն այն է, որ բաց սահմաններն ու համագործակցությունը կարող են օգուտ բերել Հայաստանին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին։