27 Հոկ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանն ու Ուկրաինան Խերսոնի մարզում տեղային հրադադարի ռեժիմ են սահմանել

Ռուսաստանն ու Ուկրաինան Խերսոնի մարզում տեղային հրադադարի ռեժիմ են սահմանել

Մոսկվան և Կիևը հաստատել են, որ հոկտեմբերի 27-ից Խերսոնի մարզի Ալյոշկի  բնակավայրում ուժի մեջ է մտել տեղային հրադադարի ռեժիմ․ հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Կողմերի փոխանցմամբ՝ «լռության ռեժիմը» սահմանվել է բացառապես հումանիտար նպատակներով՝ խաղաղ բնակչության տարհանումն ապահովելու և հումանիտար օգնություն հասցնելու համար։

Ըստ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի՝ կրակի դադարեցման հիմնական նպատակը տարածաշրջանում լայնամասշտաբ հումանիտար գործողության իրականացումն է: Ժամանակավոր հրադադարը հնարավորություն կտա ապահովել քաղաքացիական բնակչության տարհանումը, ինչպես նաև իրականացնել տարածքների ականազերծում և առաջին անհրաժեշտության հումանիտար օգնության տեղափոխում:

Նշենք, որ ըստ Սպիտակ տան՝ Ալյոշկիի հատվածում տեղային հումանիտար հրադադարի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ, որին մասնակցել են ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմերի ներկայացուցիչները:

 

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ