16 Ապր
2025
9.4° c ԵՐԵՎԱՆ
-1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանի ՊՆ-ն չեղարկել է չինական դետալներով 400 ԱԹՍ-ների մատակարարման պայմանագրերը

Հնդկաստանի ՊՆ-ն չեղարկել է չինական դետալներով 400 ԱԹՍ-ների մատակարարման պայմանագրերը

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել 400 անօդաչու թռչող սարքերի մատակարարման երեք պայմանագիր՝ ԱԹՍ-ներում չինական արտադրության մասերի օգտագործման պատճառով․ այս մասին հայտնում է Times of India թերթը։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, միջին բարձրության 200, 100 ծանր և 100 թեթև լոգիստիկ դրոնների մատակարարման՝ չեղարկված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2,3 մլրդ ռուփի (26,3 մլն դոլար). պայմանագրերն ստորագրվել են 2023 թվականին բանակի արտակարգ գնումների դրույթների շրջանակներում՝ Չեննայում տեղակայված ընկերության հետ: ԱԹՍ-ները, առաջին հերթին, նախատեսված էին տեղակայել Չինաստանի հետ փաստացի վերահսկողության 3488 կիլոմետրանոց գծի երկայնքով:

«Ցավոք, զինված ուժերի համար արտադրվող անօդաչու թռչող սարքերում որոշ հնդկական ընկերություններ օգտագործում են չինական բաղադրիչներ և էլեկտրոնիկա։ Դա կիբեռանվտանգության լուրջ սպառնալիք է՝ տվյալների անվտանգության և գործողությունների խախտման հնարավորությամբ։ Հակառակորդը կարող է ստանալ անօդաչու թռչող սարքի վերահսկողությունը և խլացնել այն: Էլեկտրոնիկայում կարող է լինել անվերահսկելի մաս, որով շրջանցվում են անվտանգության միջոցառումները», – պարզաբանել է թերթի աղբյուրը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ԱԹՍ-ների նկատմամբ պահանջները խստացվել են այն բանից հետո, երբ Չինաստանի և Պակիստանի հետ սահմանների երկայնքով հետախուզական ու դիտորդական առաքելությունների ժամանակ Հնդկաստանի բանակը բախվել է անօդաչուների աշխատանքի մի շարք խափանումների:

Հնդկաստանի և Չինաստանի միջև հյուսիսարևելյան Արունաչալ Պրադեշ նահանգում գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետր պատկանելության, ինչպես նաև Քաշմիրի հյուսիսային լեռնային տարածքի մի հատվածի վերաբերյալ առկա է երկարամյա տարածքային վեճ: Փաստացի վերահսկողության գիծը, որն այս տարածաշրջանում փոխարինում է երկրների միջև սահմանը, անցնում է Լադակհ բարձրալեռ սահմանային տեղամասում:

Ռազմագերիներ