24 Փտր
2025
-12.8° c ԵՐԵՎԱՆ
-15.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ փոխնախագահը չի բացառել ԱՄՆ-ի կողմից զորքերի ուղարկումն Ուկրաինա և նոր հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ փոխնախագահը չի բացառել ԱՄՆ-ի կողմից զորքերի ուղարկումն Ուկրաինա և նոր հակառուսական պատժամիջոցները

Միացալ Նահանգները չի բացառում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, ինչպես նաև ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա․ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նրա խոսքով՝ Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը Վաշինգտոնի կողմից «դիտարկվում է» այն դեպքում, եթե Մոսկվան հրաժարվի կարգավորել հակամարտությունը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է Ռուսաստանի դեմ օգտագործել «ներգործության տնտեսական լծակներ և, իհարկե, ներգործության ռազմական լծակներ»։

ԱՄՆ փոխնախագահը կարծում է, որ դեռ շատ վաղ է խոսել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից։ Ըստ Վենսի՝ այդ խնդիրը, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանների հարցը կքննարկվեն բանակցություններում։