
ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ անցած շաբաթ տեղի ունեցած բախումից հետ․ հայտնում է Reuters գործակալությունը։
Թրամփը հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո փոխել է ԱՄՆ քաղաքականությունը Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ՝ սկսելով բանակցություններ Մոսկվայի հետ: ԱՄՆ քաղաքականության այս շրջադարձի կուլմինացիան ուրբաթ Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկիի միջև առճակատումն էր, երբ Թրամփը նախատեց Ուկրաինայի նախագահին ստացած աջակցության դիմաց անբավարար չափով երախտապարտ լինելու համար:
«Նախագահ Թրամփը հստակ ասել է, որ կենտրոնացած է խաղաղության վրա: Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այդ նպատակին: Մենք դադարեցնում և վերանայում ենք մեր օգնությունը, որպեսզի համոզված լինենք, որ այն նպաստում է լուծմանը», – անանուն մնալու պայմանով՝ երկուշաբթի հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։