
Ֆոն դեր Լեյենն ԵՄ-ի վերազինման 800 միլիարդ եվրոյի ծրագիր է առաջարկում
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նամակ է ուղարկել ԵՄ 27 երկրների ղեկավարներին՝ ներկայացնելով համայնքը վերազինելու իր 800 միլիարդ եվրոյի ծրագիրը։
«Եվրամիության վերազինման ծրագիրը կարող է մոբիլիզացնել շուրջ 800 միլիարդ եվրո պաշտպանական ծախսերի համար՝ անվտանգ և տոկուն Եվրոպա ունենալու նպատակով», – նշել է նա:
Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ծրագիրը բաղկացած է հինգ կետից։ Այսպիսով՝ ԵՀ ղեկավարն առաջարկում է ԵՄ երկրներին 1,5%-ով ավելացնել պաշտպանության ընթացիկ ծախսերը՝ զենքի արտադրության համար 650 միլիարդ եվրո հավաքելու համար։ Բացի այդ՝ Եվրահանձնաժողովը մտադիր է ներգրավել 150 միլիարդ եվրոյի վարկեր ԵՄ-ում հակաօդային պաշտպանության համակարգերի, իսկ Ուկրաինայի համար՝ զենքի արտադրության համար։