
ԵՄ-ը հաստատել է Հայաստանին նոր տրանշ տրամադրելու մտադրությունը
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը Խորհրդին է ներկայացրել Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանին օգնության երկրորդ փաթեթի առաջարկը. հայտնել է ԵՄ միջազգային հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով մամուլի քարտուղար Պեդրո Ֆոնսեկա Մոնիզը՝ ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցների հարցման։ Նա նշել է, որ առաջարկը հիմնված է նախկին օգնության միջոցառումների վրա:
«Խորհուրդը կսկսի առաջարկի ուսումնասիրությունը առաջիկա շաբաթների ընթացքում», – նշել է Պեդրո Ֆոնսեկա Մոնիզը:
Հիշեցնենք, որ 2024 թվականին ԵՄ-ը Հայաստանին հատկացրել է տրանշ Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Հուլիսի 22-ին Եվրամիության խորհուրդը որոշել է Հայաստանին 10 մլն եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրել «Եվրոպական խաղաղության հիմնադրամի» շրջանակներում։