13 Մար
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
10.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն ու Բելառուսը պայմանավորվել են ընդլայնել պաշտպանական ոլորտում գործակցությունը

Իրանն ու Բելառուսը պայմանավորվել են ընդլայնել պաշտպանական ոլորտում գործակցությունը

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ Ամիր Նասիրզադեն և Բելառուսի Հանրապետության պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Ալեքսանդրովիչ Պանտուսը հանդիպման ընթացքում երկուստեք կարևորել են պաշտպանական և արդյունաբերական համագործակցության զարգացումը։ Քննարկվել է պաշտպանության և արդյունաբերության ոլորտում երկու երկրների միջև նախկինում կնքված համաձայնագրերի իրականացման ընթացքը։

Գեներալ Նասիրզադեն, մատնանշելով Իրանի ներուժը ռազմարդյունաբերական ոլորտում, հայտարարել է համագործակցությունը խորացնելու և առաջադեմ տեխնոլոգիաներ փոխանցելու պատրաստակամության մասին։

Բացի այդ՝ նա ընդգծել է, որ նախկինում կնքված համաձայնագրերի իրականացումն առանցքային դեր է խաղում երկու պետությունների միջև ռազմավարական փոխգործակցության ամրապնդման գործում։ Դմիտրի Պանտուսը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև աճող համագործակցության կապակցությամբ և ընդգծել համատեղ նախագծերի իրականացման արագացման և ռազմական տեխնիկայի և ժամանակակից տեխնոլոգիաների արտադրության ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։

Ռազմագերիներ