
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Ռաֆահի շրջանում ցամաքային գործողություն սկսելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Ռաֆահի շրջանում ցամաքային գործողություն սկսելու մասին։
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը սկսել են ցամաքային գործողություններ իրականացնել Ռաֆահի Ալ Ջանինա շրջանում՝ Գազայի հարավում անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram-ի ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գործողության շրջանակներում Իսրայելի պաշտպանության բանակը վերացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքները։