Պատերազմը գցեցին մեր գրպանն ու թռան. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով
Հայաստանի ժողովուրդը երբեք թույլ չի տա նախկինների վերադարձը:
ՔՊ-ն հաջորդ ընտրություններին ստանալու է 50+1 ձայն ու, ամենայն հավանակնությամբ, միանձնյա կազմելու է իշխանություն:
Իրենք դեռ բանտում չեն, այ դա է մեր քաղաքական ամոթը: Մեր քաղաքական ամոթն այն է, որ մենք գալով 2018 թվականին իշխանության՝մենք նույն տրամաբանության մեջ էինք ապրում և մտածում Ղարաբաղի հետ կապված:Հավատում էինք և վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը գոյություն է ունեցել 30 տարի՝ կզանգենք ռուսին, ինքը պատերազմը կկանգնացնի։
Իրենք շատ լավ գիտեին, իրենք ապրիլյան պատերազմի ժամանակ այդ ամեն ինչը գիտեին: Այ դա է մեր քաղաքական ամոթը, որ մենք նոր էինք ու չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի թշնամաբար կարելի է Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերվել:
Պատերազմը գցեցին մեր «ջեբը» ու գնացին: Այո՛, ամոթ է, որ մենք թույլ տվեցինք, որ պատերազմը, այդ խաբկանքը, այդ սուտը գցեցին մեր ջեբը ու իրենք թռան: