18 Մայ
2025
20.1° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թույլ չենք տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Իրանի ԱԽ քարտուղար

Թույլ չենք տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Իրանի ԱԽ քարտուղար

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։ Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Ահմադիանը հայտարարել է, որ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները և սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:

«Իրանը թույլ չի տա թշնամիներին որևէ վնաս հասցնել երկու հարևանների միջև լավ հարաբերություններին»,- հայտարարել է Ահմադիանը:

Ընդգծելով բոլոր հարևանների հետ սերտ կապեր պահպանելու Իրանի քաղաքականությունը՝ Ահմադիանն ասել է, որ կողմնակի անձինք շահագրգռված չեն տարածաշրջանում խաղաղությամբ: Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է Թեհրանի և Երևանի միջև համատեղ նախագծերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը:

Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանին՝ Հայաստանին աջակցելու համար ու ընդգծել, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ընդլայնումը կախված չէ ուրիշների կամքից: Հայ պաշտոնյան նաև բարձր է գնահատել իրանական մասնավոր հատվածի գործընկերությունը Հայաստանի տնտեսական և էներգետիկ նախագծերում:

Ռազմագերիներ