22 Մայ
2025
24.3° c ԵՐԵՎԱՆ
14.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
G8-ից Ռուսաստանին հեռացնելը մեծ սխալ է. Թրամփ

G8-ից Ռուսաստանին հեռացնելը մեծ սխալ է. Թրամփ

Ռուսաստանը «Մեծ ութնյակի» (G8) ձևաչափից հեռացնելու որոշումը սխալ է․ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը :

«G7-ը նախկինում G8 էր, բայց նրանք «փայլուն» կերպով Ռուսաստանը հեռացրին այնտեղից։ Շատ ավելի լավ կլիներ, եթե այն մնար այնտեղ», – Սպիտակ տանը Հարավաֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ բանակցությունների ժամանակ ասել է Թրամփը։

Իր հերթին ՀԱՀ-ի ղեկավարն օգտվել է Սպիտակ տուն կատարած այցից, որպեսզի աֆրիկյան երկրում G20-ի նոյեմբերին կայանալիք գագաթաժողովին չմասնակցելու մասին ամերիկյան վարչակազմի հայտարարությունների ֆոնին G20-ի նախագահությունը փոխանցի ԱՄՆ-ին:

Ռազմագերիներ