20 Հնս
2025
32° c ԵՐԵՎԱՆ
26.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կապանի հյուպատոսության բացումը ձգձգվում է Երևանի պատճառով․ Զախարովա

Կապանի հյուպատոսության բացումը ձգձգվում է Երևանի պատճառով․ Զախարովա

Ռուսական կողմին պետք չէ համոզել, որ ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության աշխատանքն արագ սկսելու անհրաժեշտություն կա․ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ հյուպատոսության բացման հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի ընթացքում:

«Առայժմ Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսություն չկա։ Ինչո՞ւ։ Պաշտոնական պարզաբանումների համար պետք է դիմել հայկական կողմին»,– նշել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան ապրիլին հայտարարել է, որ  ակնկալվում է, որ  մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների շուրջ։

Ռազմագերիներ