
Իրանը գաղտնի միջուկային ծրագիր է իրականացնում․ ՄԱԳԱՏԷ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տնօրենների խորհրդի հունիսյան նիստից առաջ անդամ պետություններին տրամադրված գաղտնի զեկույցում հայտարարել է, որ Իրանը գաղտնի միջուկային ծրագիր է իրականացնում երեք օբյեկտներում՝ չհայտարարված նյութերի օգտագործմամբ հայտնում է Reuters-ը:
Իրանում 60 տոկոսով հարստացված ուրանի պաշարները հասել են 408 կիլոգրամի, որը բավարար է փոքր հզորության 24 միջուկային ռումբի համար, ասվում է զեկույցում: Ընդգծվում է, որ փաստաթուղթը պատրաստվել է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի՝ նոյեմբերին տրված հարցումից հետո: