
Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպանին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանում նորանշանակ դեսպանին։
Տեղեկության համաձայն՝ Իրանի նախագահն անդրադարձել է Բաքու կատարած իր այցին և ընդգծել, որ այն դրական առաջընթաց է գրանցել Ադրբեջանի հետ հարաբերություններում։
Ավելի վաղ Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ Թեհրանը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում։
«Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են։ Ադրբեջանում Իրանի նոր դեսպանի նշանակման վարչական գործընթացն ավարտվել է։ Նա շատ փորձառու դիվանագետ է, որը մասնագիտացած է Եվրասիայի հարցերում», – նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։ Նրա խոսքով՝ դեսպանի անունը կհայտարարվի վարչական գործընթացի ավարտից հետո։