06 Հնս
2025
22.3° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է ՀՀ

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է ՀՀ

ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակությունը՝ խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին նշվել է Դաշնային խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, ըստ որի՝ նախատեսվում է Մատվիենկոյի հանդիպումները ՀՀ-ի ղեկավարության հետ։

Մասնավորապես, նախատեսված է զրույց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Վալենտինա Մատվիենկոն և Ալեն Սիմոնյանը կբացեն նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը, որի հիմնական թեման Մեծ հաղթանակի 80-ամյակն է։

Դաշնային խորհրդի պատվիրակության կազմում են Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը, պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինը, միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, սոցիալական քաղաքականության կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուլիա Լազուտկինան, դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման և հյուսիսային գործերի կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Ուսը, միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ալեքսանդր Կարելինը, սոցիալական քաղաքականության կոմիտեի անդամ Անդրեյ Չեռնիշևը։

Ռազմագերիներ