19 Հուլ
2025
32.2° c ԵՐԵՎԱՆ
23.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն հետաքրքրված չէ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը մասնակցելով․ Գերմանիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն հետաքրքրված չէ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը մասնակցելով․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ չի սպասում, որ Միացյալ Նահանգները կմասնակցի Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը: «Միացյալ Նահանգները սկզբից հայտարարել է, որ չի մասնակցելու այս պատերազմին», – նշել է Վադեֆուլը Deutschlandfunk ռադիոկայանի հետ զրույցում:

«Դա շատ հստակ երևում է ինչպես բոլոր հայտարարություններից, այնպես էլ՝ գործողություններից: Ես չեմ տեսնում որևէ ակնարկ, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է մասնակցելու հարցում», – ընդգծել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ղեկավարը:

Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չընդգրկի ամբողջ տարածաշրջանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանին հարվածելու ծրագրերի մասին:

Ռազմագերիներ