
Գլխավորը՝ Իրանի կողմից Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազայի վրա հարձակումից
Իրանի կողմից Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազայի վրա հարձակման գլխավոր մանրամասները ներկայացնում ենք ստորև․
- Իրանն իրականացրել է հրթիռային հարված ԱՄՆ-ի Ալ Ուդեյդ ավիաբազայի ուղղությամբ, որը գտնվում է Կատարի տարածքում և ԱՄՆ-ի ամենամեծ բազան է Մերձավոր Արևելքում։
- Կատարի ԱՀՊ ուժերը խոցել են իրանական հրթիռները. հայտնել է երկրի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ իրենք «պահպանում են ուղղակի պատասխան տալու իրավունքը»։
- Իրանական աղբյուրները, վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին, հայտնում են, որ Իրանն առաջիկա հարձակման մասին նախօրոք տեղեկացրել է Քաթարին՝ կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով։
- Բահրեյնը, ԱՄԷ-ն, Իրաքը և Քուվեյթը փակել են իրենց օդային տարածքները։ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի դաշնային գործակալությունը արգելել է ռուսական ավիաընկերություններին թռչել Կատարի օդային տարածքով։
- Նախնական տվյալներով՝ ամերիկյան ավիաբազայում զոհեր կամ վիրավորներ չկան. Կատարի ՊՆ-ն հայտնել է, որ երկրի ՀՕՊ համակարգերը հաջողությամբ հետ են մղել Իրանի հրթիռային հարձակումը: