
Ոչ մի հարձակում Իրանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կամ անվտանգության դեմ անպատասխան չենք թողնի․ ԻՀՊԿ
Մենք ռմբակոծեցինք Կատարում գտնվող ԱՄՆ-ի Ալ Ուդեյդ ռազմաբազան, որը հանդիսանում է ԱՄՆ Օդային ուժերի շտաբը և Ամերիկայի զինված ուժերի ամենախոշոր ռազմավարական հենակետը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում․ ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածած հաղորդագրության մեջ։
«Մեր այս վճռական գործողության ուղերձն այն է, որ Աստծու, ինչպես նաև մեծ, հավատացյալ ու իսլամական Իրանի ժողովրդի վրա հենվելով՝ մենք ոչ մի հարձակում Իրանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կամ անվտանգության դեմ անպատասխան չենք թողնի՝ անկախ հանգամանքներից», – ասվում է հայտարարության մեջ։