24 Հնս
2025
22.3° c ԵՐԵՎԱՆ
19.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դոհա-Երևան թռիչքի ուղևորները գիշերել են օդանավակայանում. ABCmedia-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել

Դոհա-Երևան թռիչքի ուղևորները գիշերել են օդանավակայանում. ABCmedia-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել

Հետաձգված ու չեղարկված թռիչքների պատճառով հազարավոր մարդիկ գիշերել են Դոհայի միջազգային օդանավակայանում։ Այնտեղ են եղել նաև Դոհա-Երևան չկայացած չվերթի ուղևորները:

ABC media-ի տեղեկություններով Կատարի օդային տարածքը փակվել էր Դոհա-Երևան թռիչքից րոպեներ առաջ։ Ըստ նախնականտեղեկության նրանց թռիչքը նախատեսված է այսօր երեկոյան, Երևանում կլինեն կեսգիշերին մոտ։

Հիշեցնենք, որ երեկ Իրանը հրթիռներ է արձակել Կատարում ԱՄՆ ռազմաբազայի ուղղությամբ, ինչից հետո Կատարը, Բահրեյնը, Քուվեյթը, ԱՄէ-ն և այլ երկրներ անվտանգության նկատառումներով փակել էին իրենց օդային տարածքները։

Ռազմագերիներ