
Փաշինյանը «գլուխ է կոտրում», թե ինչպես վերընտրվել 2026 թվականի հունիսին․ Զատուլին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրի տնտեսական իրավիճակից բոլոր դժգոհներին, որի մեղավորն ինքն է, լարել գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ. РИА Новости-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Քաղաքական գործչի խոսքով՝ Փաշինյանը «գլուխ է կոտրում», թե ինչպես վերընտրվել 2026 թվականի հունիսին, և որպես նոր քարոզարշավ, պայքար, որի մեջ նա մտադիր է խրել ամբողջ Հայաստանը, նա պայքար է սկսել Հայ եկեղեցու դեմ։ «Տնտեսական պատճառներով՝ Փաշինյանի օրոք Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ խզել տնտեսական կապերը։ Դրանց շնորհիվ՝ նա ցույց է տալիս կայուն տնտեսական աճ, հատկապես հատուկ ռազմական գործողության (Ուկրաինայում) ընթացքում, քանի որ այն դարձել է պատժամիջոցները շրջանցելու կենտրոն․ ռուս վերաբնակիչները գնացել են այնտեղ, բացել են բիզնեսներ և ներդրել գումար։
Այսինքն՝ նա շահում է, քանի որ տնտեսությունը մնում է փոխկապակցված Ռուսաստանի հետ, բայց քաղաքականապես պարոն Փաշինյանը գտնվում է բոլորովին այլ տեղում», – հավելել է Զատուլինը։
Բացի այդ՝ պատգամավորը կարծում է, որ Կարապետյանը կկարողանա դառնալ հայ ժողովրդի առաջնորդը, և Փաշինյանը նրան իրականում հնարավորություն է տալիս իրեն հռչակել ոչ միայն որպես գործարար և բարերար, այլև՝ որպես քաղաքական գործիչ։ «Միևնույն ժամանակ՝ ես ուշադրություն կհրավիրեի նաև զուտ մարդկային դիրքորոշման վրա։ Ես ճանաչում եմ Սամվել Կարապետյանին և վստահ եմ, որ նա անկեղծ է, երբ խոսում է իր քրիստոնեական արմատների, Հայ եկեղեցու նկատմամբ իր հարգանքի մասին։ Ընդհանուր առմամբ՝ հակառակն՝ այսինքն՝ Հայ եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, իմ կարծիքով, հայի համար արտառոց բան է։ Սա բարոյական դեֆորմացիայի նշան է», – եզրափակել է պատգամավորը։ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, և նա ձերբակալվել է Հայաստանում, այն բանից հետո, երբ հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցուն իր աջակցության մասին՝ իշխանությունների հարձակումների ֆոնին։ Գործարարն ինքը չի ընդունել մեղքը և Հայաստանի իշխանություններին անվանել է անգործունակ։