24 Հնս
2025
29.1° c ԵՐԵՎԱՆ
22.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին Թրամփի հետ հանդիպման ակնկալիք ունի

Զելենսկին Թրամփի հետ հանդիպման ակնկալիք ունի

Զելենսկին հույս ունի խոսել Թրամփի հետ Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպման ժամանակ։ Կանադայում «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անհաջող հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկին հույս ունի խոսել նրա հետ Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպման ժամանակ։ «Այո, ես գնում եմ», – նշել է Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա ակնկալում է հանդիպել Թրամփի հետ դաշինքի առաջիկա գագաթնաժողովում։ «Չգիտեմ, թե ինչ կլինի։  Թիմերն աշխատում են, մենք գնում ենք»։

Նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք լուրջ բանակցություններ են նախապատրաստվում խնդիրների քննարկման համար, թե՞՝ պարզապես զրույց, ասելով, որ այժմ քննարկումը վերաբերում է ամերիկացի առաջնորդի հետ հնարավոր հանդիպման ժամանակին։ Թրամփը հունիսի 16-ին G7 գագաթնաժողովից հեռացել է նախատեսվածից շուտ։ Սպիտակ տունը բացատրել է, որ նրան անհրաժեշտ է «հասցնել լուծել շատ կարևոր հարցեր»։ Սակայն Financial Times-ը ավելի ուշ հայտնել է, որ պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ դժգոհությունն ու Զելենսկու հետ հանդիպելու հետաքրքրության բացակայությունն է։

 

Ռազմագերիներ