
Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով
Ավելի քան 3 ժամ տևած դատական նիստից հետո դատարանը հրապարակել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վճիռը. դատարանը որոշում է կայացրել Սրբազանին կալանավորել 2 ամսով։
Փաստաբան Հովհաննես Խուդինյանն ասել է՝ թեպետ վճիռն սպասելի էր, այդուամենայնիվ, բողոքարկելու են, քանի որ այն ապօրինի է։
«Այս դատը քննվում էր ապօրինի դատական կազմով. Մասիս Մելքոնյանը բացարկի ենթակա դատավոր էր»,- ասել է Խուդինյանը։
Թե ուր են տեղափոխելու Բագրատ Սրբազանին, դեռևս հայտնի չէ։
Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, զանգվածային անկարգություն հոդվածներով: