03 Հուլ
2025
22.3° c ԵՐԵՎԱՆ
15.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը

ՀՀ Ազգային ժողովն այսօր 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը։ Երկրորդ ընթերցման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ երեկ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկումից հետո նախագիծը լրամշակվել է, մասնավորապես, երկու նոր օրենքներով։

Առաջարկվել է կառավարության կողմից ներառել նախագծի փաթեթում նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Ըստ Վարդանյանի՝ ներկայացված օրենսդրական փաթեթի հիմնական նպատակն է կառավարության լիազոր մարմնի կողմից համապատասխան հիմքերի առկայության դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահին տալ համապատասխան լիազորություն վարույթ հարուցելու և վարույթ հարուցելու շրջանակում կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ։

Ռազմագերիներ