28 Հուլ
2025
38.3° c ԵՐԵՎԱՆ
31.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի բացառումը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցություններից հիասթափեցրել է Կրեմլին. Town Hall

Ռուսաստանի բացառումը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցություններից հիասթափեցրել է Կրեմլին. Town Hall

Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ վատթարացել են: Երկու երկրներն էլ, որոնք մի ժամանակ մոտ էին Մոսկվային, շրջվել են դեպի Արևմուտք՝ Կրեմլի կողմից արցախյան հակամարտության կարգավորման հարցում թույլ տրված սխալների պատճառով, իսկ Ադրբեջանը նաև ամրապնդում է կապերը Թուրքիայի հետ. գրել է Town Hall պարբերականը:

Նշվել է, որ Բաքվի հետ հարաբերությունները սրվել են, երբ 2024 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը խոցել է ադրբեջանական ինքնաթիռը Գրոզնիի երկնքում։ Լարվածությունն ավելի է խորացել 2025 թվականի հունիսին, երբ Եկատերինբուրգում ոստիկանության կողմից իրականացված ռեյդի արդյունքում՝ ձերբակալվել են 50 էթնիկ ադրբեջանցի, որոնցից երկուսը մահացել են։ Սա հանգեցրել է հակադարձ գործողությունների:

Միևնույն ժամանակ՝ կայքն ընդգծել է, որ Կրեմլը Կովկասը դեռևս համարում է իր ազդեցության ոլորտ։ Սա կարող է հանգեցնել բախման Թուրքիայի՝ տարածաշրջանային տերության, և ավելի փոքր չափով՝ Եվրոպայի հետ։ ԱՄՆ-ն մեծ մասամբ դուրս է մնացել: Հոդվածում նաև նշվել է, որ Ռուսաստանի բացառումը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցություններից, ավելի է հիասթափեցրել Կրեմլին:

Ռազմագերիներ