06 Օգս
2025
33.2° c ԵՐԵՎԱՆ
26.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայում բողոքի ցույցերից հետո Գերագույն ռադան նոր օրենք է ընդունել

Ուկրաինայում բողոքի ցույցերից հետո Գերագույն ռադան նոր օրենք է ընդունել

Ուկրաինայում բողոքի ցույցերից հետո Գերագույն ռադան նոր օրենք է ընդունել՝ վերականգնելով երկրի երկու հիմնական հակակոռուպցիոն գործակալությունների անկախությունը։

Դրանով պատգամավորները փաստացի չեղյալ են հայտարարել այդ կառույցների ինքնուրույնությունը սահմանափակելու՝ անցած շաբաթ ընդունված օրենքը, որը բողոքի ալիք էր բարձրացրել երկրի ներսում ու դրսում։ Զանգվածային ցույցերից հետո նախագահ Զելենսկին նոր օրինագիծ ներկայացրեց խորհրդարան։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ողջունել է այդ քայլը՝ խոստանալով շարունակել Բրյուսելի աջակցությունը:

 

Ռազմագերիներ