
Իրանը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մեղադրանքներն անվանել է անհեթեթություն
Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ժխտել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ արևմտյան երկրների մեղադրանքներն իրենց տարածքներում իրանական հետախուզական ծառայությունների կողմից սպառնալիքների աճի մասին՝ դրանք անվանելով «անհիմն և ծիծաղելի»։
Նրա խոսքով՝ այս հայտարարությունները փորձում են շեղել ուշադրությունն ամենակարևոր խնդիրներից, մասնավորապես՝ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակից։
Բաղային ընդգծել է, որ մեղադրանքներ հնչեցնող երկրներն «իրենք են աջակցում ահաբեկչական խմբավորումներին և խախտում են միջազգային իրավունքը»։