
Մենք Զանգեզուրի միջանցքի բացումը կտեսնենք հնարավորինս շուտ․ Բաքվի բռնապետի ընտանեկան թերթը սուր քաշեց Իրանի առջև
Ադրբեջանական «Մուսավաթ» թերթը գրել է.
«Իրանը ցանկանում է տարածաշրջանում միջնորդի, անվտանգության երաշխավորի և տարանցիկ տերության դեր խաղալ։ Թեհրանի համար սա ոչ միայն տնտեսական, այլև գաղափարական և ռազմական նշանակություն ունի, քանի որ, ինչպես նրանք պնդում են, «Իսրայելի և ՆԱՏՕ-ի Սյունիքում հաստատվելու հնարավորությունը» ուղղակի սպառնալիք է Իրանի սահմանների համար։
Բաքվի համար այս իրավիճակը պահանջում է ռազմավարական արձագանք։
- Զանգեզուրի միջանցքը վերաբացման համար պետք է օգտագործվեն ավելի խիստ դիվանագիտական և իրավական գործիքներ։
- Թուրքիայի հետ համատեղ քայլերը պետք է արագացվեն և Զանգեզուրի միջանցքի նախագծի շրջանակներում պետք է ապահովվի նրա մրցակցային առավելությունը Թավրիզ-Երևան ճանապարհի հետ։
- Միջազգային ֆորումներում պետք է լուրջ դիրքորոշում որդեգրվի Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցող Հայաստանի աշխարհաքաղաքական խաղերի դեմ։
- Գոհունակությամբ պետք է նշենք, Ադրբեջանը, ներգրավելով մեծ տերություններին և, ամենակարևորը՝ Փաշինյանին, զավթել է ռազմավարական նախաձեռնությունը Զանգեզուրի շրջանում։Այս առումով, Իրան-Հայաստան դաշինքի Զանգեզուրի միջանցքի այլընտրանք դառնալու հավանականությունը ցածր է։ Միացյալ Նահանգները և նրա նախագահ Թրամփը արդեն միացել են Զանգեզուրի միջանցքի աշխատանքներին, և այս հարցն այլևս զրոյական չէ։ Իրանն ու Ռուսաստանը ցանկանում են խաթարել այս գործընթացը, բայց, կարծես, նրանց դա չի հաջողվի։
Մենք Զանգեզուրի միջանցքի բացումը կտեսնենք հնարավորինս շուտ»։


