01 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում հայտարարել են պաշտպանական նոր խորհրդի ձևավորման մասին

Իրանում հայտարարել են պաշտպանական նոր խորհրդի ձևավորման մասին

Իրանի անվտանգության գերագույն խորհուրդը հաստատել է Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը՝ երկրի անվտանգային քաղաքականության կառուցվածքային խոշոր փոփոխությունների շրջանակներում:

Նորաստեղծ խորհուրդը պատասխանատու կլինի պաշտպանական ռազմավարության մշակման և զինված ուժերի կարողությունների բարձրացման համար:

Խորհուրդը գլխավորելու է հանրապետության նախագահը, խորհդրի կազմում կընդգրկվեն նաև իշխանության երեք թևերի ղեկավարները, բարձրաստիճան զինվորական հրամանատարները և անվտանգության ոլորտին առնչվող նախարարությունների ղեկավարները։

Ռազմագերիներ