12 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ. հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմը:

Հանդիպումը կայացել է «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում:

Կողմերը փոխանակել են ողջույնի խոսքեր և ընդգծել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունների և բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը, որ հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։

Նախագահները նաև մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում իրադրության և զարգացումների շուրջ:

Ռազմագերիներ