
Լոզովայա քաղաքին ռուսական զանգվածային հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ռուսական զորքերը գիշերը Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի վրա իրականացրել են ռազմական գործողությունների սկզբից ի վեր ամենամասշտաբային հարձակումը, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 13-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է РБК Украина պարբերականը։
Ռուսական ուժերը կիրառել են անօդաչուներ, որոնցից 30-ը հարվածել են տարբեր օբյեկտների։ Վնասվել են երկաթուղային կայարանի շինությունները, հրդեհ է բռնկվել։
BBC-ի ռուսական ծառայությունն էլ հաղորդում է, որ ռուսական հարվածներից Զապորոժիեի մարզում 2 մարդ է զոհվել։ Եվս 2 մարդ զոհվել է Սումիի մարզում, կան նաև տուժածներ։
Ռուսական ուժերն էլ հաղորդել են ուկրաինական 24 անօդաչու խոցելու մասին Բրյանսկի, Ռոստովի, Կալուգայի և Սմոլենսկի երկնքում։