
ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի հարցի կարգավորման համար. Ռուբիո
ԱՄՆ վարչակազմն այժմ ավելի լավ է հասկանում այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը պատրաստ է կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը․ այս մասին Fox Business-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կարծում եմ՝ այժմ մենք ավելի հստակ պատկերացնում ենք, թե ինչ պայմաններում է Ռուսաստանը պատրաստ դադարեցնել պատերազմը։ Հիմա անհրաժեշտ է դա համեմատել այն պայմանների հետ, որոնք ընդունելի են ուկրաինացիների և մեր եվրոպացի դաշնակիցների համար, բայց առաջին հերթին՝ հենց ուկրաինացիների», – ասել է նա։