24 Դեկ
2024
0.7° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցանկանում ենք Լաչինի միջանցքը կրկին բաց տեսնել․ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ

Ցանկանում ենք Լաչինի միջանցքը կրկին բաց տեսնել․ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ճեպազրույցի
ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է խորապես մտահոգված մնալ Լաչինի միջանցքի փակ
լինելու հանգամանքով։

«Մենք ցանկանում ենք այդ միջանցքը կրկին բաց տեսնել։ Մենք շարունակում
ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ արագ վերականգնել միջանցքով առևտրային, հումանիտար
և մասնավոր մեքենաների ազատ տարանցումը: Մենք պահպանել ենք երկխոսությունն ու դիվանագիտությունը
տարբեր մակարդակներում, և դա շարունակվում է՝ սկսած Ազգային անվտանգության խորհրդից,
պարոն Ջեյք Սալիվանից և պարոն Ֆայներից մինչև Պետքարտուղարություն։ Նկատի ունեմ՝ մենք
կանոնավոր կերպով աշխատում ենք՝ տեսնելու՝ արդյոք դիվանագիտական ճանապարհով կարո՞ղ
ենք ավելի լավ արդյունքի հասնել»,-ասել է խոսնակը: