08 Նոյ
2025
7° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Կհաշտեցնի՞» արդյոք Թրամփը ՀՀ-ին և Ադրբեջանին հանուն Նոբելյան մրցանակի․ The Washington Post

«Կհաշտեցնի՞» արդյոք Թրամփը ՀՀ-ին և Ադրբեջանին հանուն Նոբելյան մրցանակի․ The Washington Post

Այն, որ պատմական հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տանը, այլ ոչ թե Կրեմլում, նշանակալի քննադատություն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, որը 2022 թվականին Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմ սկսելուց ի վեր զգալիորեն թուլացրել է Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային ոլորտում։ Այս մասին գրել է The Washington Post-ը։

Ինչպես նշվել է, սա վերջին քայլն է Թրամփի կողմից վերջին ամիսներին ձեռնարկված համաշխարհային խաղաղարար ջանքերի շարքում, մինչ նա բացահայտ քննարկում է Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու իր ցանկությունը։
Պարբերականը հիշատակել է, որ 2023 թ-ին՝ Ադրբեջանի ռազմական արշավի ընթացքում, 100,000 էթնիկ հայեր տեղահանվել են ԼՂ-ից, ինչը վատթարացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, բայց որի ռազմական ուժերը, որոնք տեղակայված էին տարածաշրջանում, չկարողացան կանխել ադրբեջանական հարձակումը կամ պաշտպանել հայ բնակիչներին։
Նոր համաձայնագրի շրջանակում՝ Միացյալ Նահանգները կպահանջի Հարավային Կովկասով անցնող խիստ վիճարկվող «Զանգեզուրի միջանցքի» զարգացման բացառիկ իրավունքը՝ զարմանալի շրջադարձ ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ Իրանի և Թուրքիայի համար, որոնք բոլորն էլ տնտեսական և քաղաքական շահեր ունեն ռազմավարական տարածաշրջանում։

Եթե գործարքը ստորագրվի, այն հաղթանակ կլինի Թրամփի համար, քանի որ Ուկրաինայում և Գազայում մարտական գործողությունները դադարեցնելու ջանքերը մինչ օրս ձախողվել են։ Նրա վերջին նման հաջողությունը եղել է անցյալ ամիս, երբ նա միջամտել է՝ Կամբոջային և Թաիլանդին բանակցային սեղանի շուրջ բերելով:

Թրամփը վաղուց էր ձգտում Նոբելյան մրցանակի և հրապարակավ կասկածի տակ էր դնում 2009 թվականին այդ պատիվը նախկին նախագահ Բարաք Օբամային շնորհելու որոշումը: Աշխարհի մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը, հայտարարել են, որ առաջադրում են Թրամփին մրցանակի համար:

Ռազմագերիներ