
Իրանը կպաշտպանի իր անվտանգությունն ու սեփական ազգային շահերը «Զանգեզուրի» նախագծից՝ ցանկացած անհրաժեշտ միջոցով․ ԻՀՊԿ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վստահելով Միացյալ Նահանգներին, նույն սխալն են թույլ տվել, ինչ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին. հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) քաղաքական հարցերով փոխղեկավար, գեներալ Յադոլլահ Ջավանին․ գրել է Gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները «թանկ կվճարեն իրենց անարժան արարքի համար»։
«Իրանը, Հնդկաստանը և Ռուսաստանը չեն լռի այս արարքի առջև», – ընդգծել է Ջավանին։
Նա նաև նշել է, որ Իրանի հյուսիսային սահմաններին Միացյալ Նահանգների ներկայության «ամերիկյան երազանքը» երբեք չի իրականանա, և Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր անվտանգությունն ու սեփական ազգային շահերը «Զանգեզուրի» նախագծից՝ ցանկացած անհրաժեշտ միջոցով։