20 Օգս
2025
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ․ Լավրով

Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ․ Լավրով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում հանդիպել Վոլոդիմիր Զելենսկիի հետ․ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Կարծում եմ, որ Զելենսկիի և Պուտինի հանդիպման հավանականությունը մինչև օգոստոսի ավարտը զրոյական է։ Հետագայում ևս շանսերը չափազանց փոքր են կամ ընդհանրապես բացակայում են։ Պուտինի և Զելենսկիի գագաթնաժողովը ոչ ավելի, քան Թրամփի ֆանտազիան է։ Հավանաբար նա կամ սխալ է հասկացել Պուտինի դիրքորոշումը, կամ մոլորության մեջ է գցվել», — ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը կարծիք էր հայտնել, որ Պուտինն ու Թրամփը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ բանակցություններում «ներկայացուցիչների մակարդակի բարձրացման» գաղափարը: Ուշակովը չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի հանդիպումների մակարդակի բարձրացում ասելով, և չի նշել առաջնորդների հանդիպման հնարավորության մասին: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը պնդել է, որ Պուտինը համաձայնել է երկկողմ հանդիպում ունենալ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Ռազմագերիներ