
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 313-ի
Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվն ավելացել է ևս 10-ով՝ հասնելով 313-ի, որոնց թվում 119-ը երեխաներ են․ հայտնում է Al Jazeera-ն։
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը հայտարարել է, որ Գազայում օգնության մատակարարումները վերջին երկու շաբաթների ընթացքում նվազել են, և բժշկական սարքավորումներ չեն հասել Գազա։
«Գազայում մեկ միլիոն երեխա վտանգի տակ է թերսնման 5-րդ փուլ մտնելու համար։
Գազա քաղաքում կես միլիոն մարդ իրական սովի առջև է կանգնած»,- նշվել է հայտարարության մեջ։
Գազայի առողջապահական աղբյուրներն իրենց հերթին հայտնել են, որ օգոստոսի 27-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 26 պաղեստինցի։
Արևմտյան ափին գնտվող Նաբլուս քաղաքի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման ժամանակ վիրավորվել է մոտ 80 պաղեստինցի։
Մյուս կողից, իսրայելական բանակը հայտարարել է, որ Գազա քաղաքի տարհանումն անխուսափելի է, և հարավ տեղափոխվող յուրաքանչյուր ընտանիք կստանա մարդասիրական օգնություն։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 62895 հազարի, վիրավորվել է 158927 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։